Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ռուբեն Հայրապետյանն էլ «պլստաց» քրեական պատասխանատվությունից». Նորայր Նորիկյան

387
Հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ., 22:25
«Ռուբեն Հայրապետյանն էլ «պլստաց» քրեական պատասխանատվությունից». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ԴԱՏԱՐԱՆԸ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) և 4 այլ մեղադրյալների կալանավորելու վերաբերյալ որոշումներ է կայացրել, սակայն վերջիններս թաքնվում են քննությունից և փաստացի գտնվում ազատության մեջ:
Այլ կերպ ասած, Ռուբեն Հայրապետյանն էլ «Պլստաց» քրեական պատասխանատվությունից:
Ինձ համար արդեն իսկ ակնհայտ է, որ մեր երկրում իրականացվում է ոչ թե «Ոչ ոք չի պլստալու» այլ «Բոլորը պլստալու են» քաղաքականությունը:
Եվ եթե իշխանությանը թվում է, որ նախկին քրեաօլիգարխիկ համակարգի հենասյուններին, ճարտարապետներին ու սպասավորներին Հայաստանից «Աքսորելով» ձերբազատվում է գլխացավանքից, չարաչար սխալվում է:
Այս մարդիկ միայն «Անվտանգ» կարող են լինեն բանտում, և ես պնդում եմ, որ պետության արժանապատվության խնդիրն է՝ բոլոր հայտնի հետախուզվողներին հայտնաբերել, վերադարձնել Հայաստան և լուծել նրանց քրեական պատասխանատվության հարցը:
Եթե իշխանությունը չլուծի այս հարցը, ուրեմն «Ական» է դնում թե՛ իր, թե՛ Հայաստանի տակը, որը մի օր անպայման կպայթի...»: