Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«316 ծանր, 53՝ ծայրահեղ ծանր». նախարարը՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին

423
Հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ., 19:30
«316 ծանր, 53՝ ծայրահեղ ծանր». նախարարը՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին

«Մենք շարունակում ենք ծավալել հիվանդանոցային մահճակալային ֆոնդը՝ հատուկ ինտենսիվ թերապիայի գծով։ Մոտակա 1-1․5 ամսվա ընթացքում կունենանք ևս 100 մահճակալ ինտենսիվ թերապիայի։ 50-ը կլինի ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում և 50-ը «Էրեբունի» ԲԿ-ում։ Այս պահին էլ բազմաթիվ ԲԿ-ներ ներգրավված են պրոցեսում և գրեթե բոլոր վերակենդանացման բաժանմունքներում առանձնացված են հատվածներ կորոնավիրուսով պացիենտների համար»,-այսօր, Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ այս պահի դրությամբ Հայաստանում կա 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի։ 53 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է, 17 քաղաքացի միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի։

Մանրամասները՝ տեսանյութում:

«316 ծանր, 53՝ ծայրահեղ ծանր». նախարարը՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին