Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ռեյդերը լինելու են շարունակական». Ոստիկանապետ

335
Հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ., 18:45
«Ռեյդերը լինելու են շարունակական». Ոստիկանապետ

Դավիթաշեն վարչական շրջանում վարչական պատասխանատվության է ենթարկվել 104, Նուբարաշեն և Նորք Մարաշում՝ 124 քաղաքացի, կասեցվել է թվով 62 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն, պարետատան նիստից հետո տեղեկացրեց ոստիկանապետ Արման Սարգսյանը։
«Տաքսիում ուղևորների պարագայում դիմակի կրումը պարտադիր է, պետք է բացառել կողքի նստատեղին ուղևորների առկայությունը։ Տրանսպորտային միջոցները, ընկալելով որպես փակ տարածք, մեկից ավելի ուղևոր լինելու դեպքում դիմակի կրումը պարտադիր է, նշենք, որ վարորդն, արդեն համարվում է ուղևոր», - ասաց նա։
Ոստիկանապետն ընդգծեց, որ այս օրերին ոստիկանական ստուգումների ընթացքում շուրջ 2000 քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, այս գործընթացը շարունակական է լինելու, ընդ որում, ռեյդերը կատարվելու են նաև այն տարածքներում, որտեղ արդեն իսկ կատարվել են։