«Հայրապետյանը պատվիրել է իմ սպանությունը, Տ. Սարգսյանի անունն օգտագործել եմ, որ պաշտպանվեմ». Աշոտ Սուքիասյան
Կիպրոսի հայտնի «օֆշորային գործով» անցնող գործարար Աշոտ Սուքիասյանը, ում մեկ այլ գործարար Փայլակ Հայրապետյանը մեղադրում է իր կարողությունը հափշտակելու մեջ, «24 TV»-ի եթերում բացահայտումներ է արել՝ պնդելով, որ Հայրապետյանը պատվիրել է իր սպանությունը՝ Աֆրիկայում ունեցած համատեղ հանքային բիզնեսին տիրանալու համար։ «Ես զրուցել եմ մարդկանց հետ, որոնք խոստովանել են, որ Հայրապետյանն իրենց պատվիրել է իմ ֆիզիկական ոչնչացումը»,- հայտնել է նա։ Սուքիասյանը նաև պնդում է, որ միայն այս գործընթացից հետո նա Կիպրոսում իր ընկերության սեփականատերերի ցանկում՝ առանց վերջիններիս գիտության, ներառել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանի անունները՝ իր ֆիզիկական անվտանգությունը պաշտպանելու համար. «Կիպրոսի իմ փաստաբանը խորհուրդ տվեց ներառել հայտնի մարդկանց ընկերության մեջ, որպեսզի ես կարողանամ ինքս ինձ պաշտպանել։ Տիգրան Սարգսյանն ու սրբազանը տեղյակ չէին, ես ուղղակի հետդարձի ճանապարհ չունեի»,- ասել է գործարարը։ Ըստ նրա՝ Կիպրոսում հնարավոր է ցանկացած մարդու անունով ընկերություն բացել, և նմանատիպ բազմաթիվ օրինակներ կան. «Ես քննիչին էլ եմ ասել՝ տվեք ինձ անձնագրի կրկնօրինակ, ես ձեր անունով էլ կբացեմ ընկերություն Կիպրոսում։ Այդտեղ դա հնարավոր է», - ընդգծել է Սուքիասյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00