Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Բացի պաթոսախառը շնորհավորանքներից ու տոնական սեղաններից, ի՞նչ ենք նվիրաբերում երկրին»․ Հովհաննես Մանուկյան

410
Հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ., 22:05
«Բացի պաթոսախառը շնորհավորանքներից ու տոնական սեղաններից, ի՞նչ ենք նվիրաբերում երկրին»․ Հովհաննես Մանուկյան

«Կովկասյան գործընկերություն» կազմակերպության նախագահ, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր պետական սուվերենությանն առընչվող որևէ տոնին՝ Անկախության օրից սկսած մինչև այսօրվա գեղեցիկ տոնը, եկեք մտորենք, թե յուրաքանչյուրս բացի պաթոսախառը շնորհավորանքներից ու տոնական սեղաններից, ի՞նչ ենք նվիրաբերում երկրին։ Ամենաակտուալ, պրագմատիկ ու ազդեցիկ նվերը Հայրենիքին առողջ, կիրթ, ուժեղ և հայրենասեր սերունդ դաստիարակելն է։ Դա ամենահեռանկարային նվերն է երկրին, ինչն էլ որոշելու է վաղվա Հայաստանի լինելիությունն ու այդ լինելիության կերպը։ Ի դեպ, խոսքս միայն մեր սեփական զավակների մասին չէ. այդ նույն պարտավորության իրագործում է ուսուցչի ամենօրյա աշխատանքը, սպորտային մարզչի գործը, արվեստի վարպետի ստեղծագործական նվիրումն իր աշակերտին։ Եկեք առաջին հերթին այս կերպ ապացուցենք մեր նվիրումը Հայաստանին։
Շնորհավոր տոնդ Հայաստանի Հանրապետություն»։