Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

«Իշխանությունն անցավ անթույլատրելի մեթոդներով բյուջե լցնելու գործելաոճին». Հայկ Մարտիրոսյան

399
Հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ., 12:15
«Իշխանությունն անցավ անթույլատրելի մեթոդներով բյուջե լցնելու գործելաոճին». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունն անցավ անթույլատրելի մեթոդներով բյուջե լցնելու գործելաոճին:

Աղքատագույն երկրում համատարած գույքահարկ ներդնելը, հատկապես այս տնտեսական դեպրեսիայի շրջանում, ոչ միայն անթույլատրելի է, այլև՝ մեծապես անբարոյական:

Այս իշխանությունը, չարաշահելով որպես կանխավճար իրեն տրված վստահության քվեն, անցնում է այդ քվեն տվողներին ստորացնելով պատժելուն և նրանց հաշվին իր տնտեսական ապիկարությունը ծածկելուն:

Հուսամ՝ կառավարության այս նախաձեռնություն-քայլը նոր խթան կհանդիսանա դեռևս չկողմնորոշվողների աչքերը բացելու և ներկաների դիմակը պատռելու համար»: