Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Որպես փոխվարչապետ՝ Ավինյանը սպառել է իրեն, որպես պարետ՝ ձախողել». Շիրակ Բունիաթյան

434
Հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ., 17:20
«Որպես փոխվարչապետ՝ Ավինյանը սպառել է իրեն, որպես պարետ՝ ձախողել». Շիրակ Բունիաթյան

Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում են՝ իրականում ՀՀ կառավարության գործառույթն է իր պետականամետ վարքագծով ծառայել ՀՀ-ին և ժողովրդին։
Եթե հիմք ընդունենք այդ ամենը, ապա ես՝ որպես ժողովուրդ, իրավունք ունեմ կարծիք հայտնելու, գնահատելու և քննադատելու կառավարությանը, կամ նրա անդամներից որևէ մեկին։ Ինձ շնորհված այդ իրավունքներից օգտվելով՝ տվյալ դեպքում ուզում եմ կարծիք հայտնել և գնահատել փոխվարչապետ և պարետ, Տիգրան Ավինյանի աշխատանքը:
Կարճ կասեմ. իմ գնահատմաբ՝ որպես փոխվարչապետ նա վաղուց է սպառել իրեն, դե իսկ որպես պարետ, կարծում եմ, ձախողել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը։
Դե չէ, այնպես չի, որ ես՝ որպես Ամուլսարի փրկության կողմնակից, իրեն հակառակ բևեռ դիտարկելով, փորձում եմ չնկատել նրա ջանքերը հանուն մեր երկրի։
Ես սա ասում եմ, որպես մի մարդ, ով ի վիճակի է ցանկացած իրավիճակում օբյեկտիվ դատել։
Մի բան էլ, եթե պիտի Ավինյանին փոխարինիչ դառնա Սարգսյանը, ավելի լավ է թող ինքը մնա, իրան արդեն հարմարվել ենք»: