Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Գավառում տեղի ունեցած սպանություններին հետևած դեպքերի գործը մտել է փակուղի․ «Ժողովուրդ»

314
Հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ., 08:35
Գավառում տեղի ունեցած սպանություններին հետևած դեպքերի գործը մտել է փակուղի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քրգործը, որ հարուցվել էր ուղիղ մեկ ամիս առաջ Գավառում տեղի ունեցած սպանություններին հետևած վենդետայի հետ կապված, որը դրսևորվեց հիվանդանոցը ջարդուփշուր անելով ու վիրավորների պարանոցները կտրելով, կարելի է ասել, մտել է փակուղի։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը մի խումբ անձանց մասով դատարան միջնորդություններ է ներկայացրել, որպեսզի նրանց նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրվի, սակայն դատարանը շատերի դեպքում մերժել է միջնորդությունը։ Պատճառն այն է, որ նախաքննական մարմինը չի կարողանում գտնել համապատասխան հիմնավորումներ, թե կոնկրետ ովքեր են առաջինը ներխուժել հիվանդանոց, ով ինչ գործողություն է արել։ Այդ առիթով նույնիսկ վերցրել են հիվանդանոցի տեսախցիկները, և ուսումնասիրություններ են կատարվում՝ հասկանալու համար այդ անձանց շրջանակը, ու նրանցից շատերին գտնելու համար քայլեր են ձեռնարկվում»։

Մանրամասները՝ թերթի համարում։