Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ֆուտբոլ խաղալիս երիտասարդ տղա է մահացել

1124
Հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ., 00:05
Ֆուտբոլ խաղալիս երիտասարդ տղա է մահացել

Քիչ առաջ մահացած վիճակում Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի։ Ինչպես Aravot.am-ին տեղեկացրել է Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, նրան բուժօգնություն ցուցաբերել հնարավոր չէր, կենսաբանական մահն արդեն վրա էր հասել։ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ևս փոխանցեց, որ 20-ամյա երիտասարդին Գյումրի ԲԿ են տեղափոխել մահացած վիճակում, քննություն է կատարվում մահվան հանգամանքները պարզելու համար։ Նա Մարմաշենում ֆուտբոլ խաղալիս է եղել, այժմ հարցաքննվում են նրա հետ ֆուտբոլ խաղացողները։