Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Սանկտ-Պետերբուրգից ՀՀ է ժամանել 225 քաղաքացի

424
Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ., 20:40
Սանկտ-Պետերբուրգից ՀՀ է ժամանել 225 քաղաքացի

Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտնում է. ««Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը ս.թ. մայիսի 27-ին ՌԴ ժամանակով ժամը 16:05-ին չարտերային թռիչք իրականացրեց Սանկտ-Պետերբուրգից դեպի Երևան: Հայաստանի Հանրապետություն վերադարձավ 225 քաղաքացի, 5-ը՝ մինչև երկու տարեկան երեխա: 19 քաղաքացու ուղևորատոմսի արժեքը վճարվել է տեղի հայ բարերարների կողմից՝ գլխավոր հյուպատոսության միջնորդությամբ, որոնցից 5-ը զորակոչիկ են, մնացածը՝ անվճարունակ»: