Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Էդ ո՞նց է, ձեզ կարելի է, մեզ չէ՞». վարչապետը՝ ԼՀԿ-ին

441
Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ., 20:00
«Էդ ո՞նց է, ձեզ կարելի է, մեզ չէ՞». վարչապետը՝ ԼՀԿ-ին

«Պարո՛ն վարչապետ, Դուք տարածում եք մեր գործընկերոջ՝ պարոն Գորգիսյանի խոսքը՝ մեկնաբանելով, թե, միգուցե, ընդդիմությունն է ստանում ատկատներ: Չի՛ կարելի ուղղակիորեն մարդկանց մատնանշել, եթե կան դեպքեր, խնդրում եմ, մատնանշեք, եթե չկան, ապա մեզ օրինակ մի՛ բերեք»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

Դիտարկմանն ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կներեք, եթե ձեր խմբակցությունը մեզ հարցնում ա՝ կարո՞ղ ա դուք ատկատ եք վերցնում, կոռումպացված եք, մենք էլ ասում ենք՝ կարո՞ղ ա դուք եք կոռումպացված: Էդ ո՞նց ա, ձեզ կարելի ա հարց տալիս, մեզ չէ՞: Մտածում եք՝ հակադարձում չե՞ք ստանալու: Հռետորական հարց եմ տալիս՝ կարո՞ղ ա, որ հիմա իշխանությունն ատկատ չի վերցնում, ընդդիմությունն ա սկսել ատկատ վերցնել: Եթե պատասխան ունեք, պատասխանե՛ք: Հարցնում եք՝ ճի՞շտ ա, որ մաքսանենգություն եք անում, դե հերքեք: Է, դուք հերքեք»: