«Ո՞ւմ թերացումն էր, որ կորոնավիրուսը հատեց մանկատան և տուն-ինտերնատի սահմանները». Սրբուհի Գրիգորյանը՝ Կառավարությանը
«Ո՞րն էր պատճառը և ո՞ւմ թերացումն էր, որ կորոնավիրուսը հատեց մանկատան և տարեցների տուն-ինտերնատի սահմանները»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Կառավարությանը հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը: Քանի որ Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը ինքնամեկուսացված է և ներկա չէ նիստին, հարցին մասնակի պատասխանեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. «Դեռ փետրվարից մենք հրահանգներ ենք տվել փակ հաստատություններին, դրանք տուն-ինտերնատներն են, ՔԿՀ-ները, մանկատները, բանակը և այլն, որպեսզի նվազեցվի այն ռիսկը, որին կենթարկվեն այդ փակի տիպի հաստատություններում ապրող մեր քաղաքացիների վարակվելու վտանգը, սակայն 100 տոկոսով դա բացառել, իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ հնարավոր չէ»: Անդրադառնալով կորոնավիրուսով վարակված մանկատան սաների և տուն-ինտերնատի տարեցների առողջական վիճակին՝ Թորոսյանն ասաց. «Հատուկ բժշկական պոստ է տեղադրվել մանկատանը՝ բժշկի մշտական ներկայությամբ, քանի որ երեխաները թեթև են տանում հիվանդությունը: Ինչ վերաբերում է տուն-ինտերնատին, ասեմ որ սկզբի մի քանի օրերը նույն մեխանիզմով էինք աշխատում մինչև վերջնական շրջանակի հայտնաբերումը: Հետագայում արդեն այն քաղաքացիները, որոնք կարիք ունեին հիվանդանոցային բուժօգնության, տեղափոխվեցին հիվանդանոց, իսկ որոնք թեթև էին տանում, տեղափոխվեցին հյուրանոցային հաստատություններ»,- հայտնեց Թորոսյանը: |
«Հայաստանում նկատվում է կարմրուկի դեպքերի աճի միտում»․ Արմեն Մուրադյան
16212:48«Հայաստանում ջրծաղիկը վերջին 3 տարիների ընթացքում աճել է շուրջ 4 անգամ»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
79126.03.2024, 15:24«Վեներական հիվանդություններով վարակվածների թվում բարձր դասարանների տղաներ են»․ Ոսկան Սարգսյան
207122.03.2024, 11:48Առաջին անգամ մարդուն հաջողությամբ փոխպատվաստել են խոզի երիկամ (լուսանկար)
307621.03.2024, 20:48Մահացել է Միքայել Աղաջանովը
234721.03.2024, 09:54«Վեներական հիվանդությունների բռնկում՝ Իջևանում»․ Ոսկան Սարգսյան
251516.03.2024, 13:48