Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«ՍԴ հարցը լուծվելու է, ուշ լինի, նուշ լինի». Ալեն Սիմոնյան

436
Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ., 18:35
«ՍԴ հարցը լուծվելու է, ուշ լինի, նուշ լինի». Ալեն Սիմոնյան

«Գործիչը, որը կասի՝ ՍԴ հարցը կեղծ օրակարգ է, քաղաքական գործիչ կոչվելու իրավունք չունի, որովհետև Հայաստանի Հանրապետության ճյուղերից մեկը չի կարող կեղծ օրակարգ լինել և հակառակը՝ ինձ համար ամենակարևորը ՀՀ քաղաքացիների քննադատություննն է առ այն, որ մենք պետք է ՍԴ հարցը օր առաջ լուծենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ արդյո՞ք իշխանությունը դանդաղեց այս հարցում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես ներողություն եմ խնդրում՝ ի՞նչ է նշանակում՝ արդեն ուշ է: Դե եկեք՝ թող մնա Հրայր Թովմասյանը, Սերժ Սարգսյանն ու մնացածներն էլ թող վերադառնան, որովհետև արդեն ուշ է: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ սա քաղաքական գործընթաց է, որը որոշակի ժամանակ է պահանջում: Սահմանադրական դատարանի հարցը լուծվելու է, ուշ լինի, նուշ լինի»:

«ՍԴ հարցը լուծվելու է, ուշ լինի, նուշ լինի». Ալեն Սիմոնյան