Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Թե «դուխ» ունես, հանրաքվեն մի չեղարկի». Էդուարդ Շարմազանով

466
Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ., 15:40
«Թե «դուխ» ունես, հանրաքվեն մի չեղարկի». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պրն աննախադեպ, թե «դուխ» ունես, հանրաքվեն մի չեղարկի

Նիկոլ Փաշինյանը ցանկացած պատեհ-անպատեհ առիթով խոսում է իր «դուխից» և համաժողովրդական սատարումից:

Այսօր, սակայն «դուխով» վարչապետը «դուխով» հետքայլ է անում՝ չեղարկելով հանրաքվեն, ՍԴ-ի հարցը գցելով Ազգային ժողովի գրպանը:

Ժողովրդի գլխին էլ «լոլո» են կարդում, թե հանրաքվեի չեղարկումը կորոնավիրուսով է պայմանավորված:

Պրն աննախադեպ, իսկ ո՞ւր մնացին «կորոնավիրուսն ում շունն է», «պինցետով հատ-հատ քաշելու» ու «տնական օղիով ախտահանելու» մասին հոխորտանքներդ:

Չնայած, մենք հիշում ենք, բայց դու ասացիր՝ մոռացել ես:

Հանրաքվեի մասին էլ մոռացար, որովհետև «կախարդական փայտիկդ» անհայտ կորած է և 2 տարի առաջ քեզ վստահած հպարտ քաղաքացուն տրված խոստումներդ հօդս են ցնդել:

Մնացել է միայն աննախադեպ մուննաթ-շոուն՝ ուղղված հպարտ քաղաքացուն:

Փաշինյանը շատ լավ գիտի, որ քաղաքացին «պատմության աղբարկղը» կշպրտի իր հանրաքվեն էլ, «այո»-ն էլ:

Պրն աննախադեպ, դու տանուլ ես տվել և ունես մեկ ճանապարհ՝ հրաժարական»: