Երևան`   +21 °C
Այսօր`   Կիրակի, 05 հուլիսի, 2020 թ.

«Արայիկ Հարությունյանը կրկին մոլորեցնում է հանրությանը». Հայկ Խանումյան

276
Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ., 16:05
«Արայիկ Հարությունյանը կրկին մոլորեցնում է հանրությանը». Հայկ Խանումյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արայիկ Հարությունյանը կրկին մոլորեցնում է հանրությանը՝ նշելով, որ կառավարության նոր կառուցվածքը լրացուցիչ բեռ չի լինի պետական բյուջեի վրա։ Նախարարությունների թիվը մնացել է նույնը, սակայն բազմաթիվ հաստիքներ են ավելանալու նախագահականում և այլ գերատեսչություններում ու պետական մարմիններում։ Նպատակը՝ աշխատավարձով ապահովել ձայն բերողներին, Բակո Սահակյանի թիմակիցներին, Սամվել Բաբայանի թիմակիցներին։ Պետական համակարգը կրկին ուռճացվում է՝ դառնալով էլ ավելի անարդյունավետ»։