Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Երբեք էս աստիճանի անբարո ու ճղճիմ ԱԺ-ական «ընդդիմադիրներ» չենք ունեցել». Լիզա Ճաղարյան

527
Հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ., 05:10
«Երբեք էս աստիճանի անբարո ու ճղճիմ ԱԺ-ական «ընդդիմադիրներ» չենք ունեցել». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենաստոր, ամենանենգ, ամենաեղկելի, ամենաէժանագին «մեղադրանքը» սա է. «Երկրում կորոնավիրուսն էսպես-էնպես, իսկ դուք ուրիշ հարցեր եք քննարկում»։

Չեք կասկածում, չէ՞, որ էս մեղադրողները հենց էս կորոնավիրուսի շրջանում իրենց չեն զրկում հնարավոր ոչ մի հաճույքից։

Չկասկածեք, որ վաղն էլ եթե հակառակը պետք լինի, ասելու են՝ «Հետո՞ ինչ, որ կորոնավիրուս կա, երկիր է, չէ՞, պետք է էդ կորոնավիրուսի պայմաններում էլ շարունակի առաջ ընթանալ»։

Երբեք ու երբեք էս աստիճանի այլանդակ, անբարո ու ճղճիմ ԱԺ-ական «ընդդիմադիրներ» չենք ունեցել»։