Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Երևանում կստեղծվի ՀՀ ՊՆ «Բանակի կենտրոնական մարզական ակումբ». կառավարության որոշումը

338
Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ., 13:30
Երևանում կստեղծվի ՀՀ ՊՆ «Բանակի կենտրոնական մարզական ակումբ». կառավարության որոշումը

Կառավարության որոշմամբ կստեղծվի ՀՀ ՊՆ «Բանակի կենտրոնական մարզական ակումբ» պետական հիմնարկ: Նախագծի հիմնավորման համաձայն մարզական ակումբի գործունեության նպատակն է՝ ՀՀ զինված ուժերում սպորտի զարգացումը, նախարարության մարզական հավաքական թիմերի կազմավորումը և դրանցով ՀՀ զինված ուժերը հանրապետական և միջազգային առաջնություններում ներկայացումը, զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց ներգրավումը զինված ուժերի մարզական կյանքին և պարասպորտի զարգացումը, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության շրջանում զինվորական ծառայության գրավչության մասսայականացումը:

Այս հիմնարկի ստեղծմամբ հնարավոր կլինի նախազորակոչային տարիքի պատանիների նախապատրաստումը զինված ուժերի հավաքական թիմերում և դրանց ռեզերվներում ընդգրկումը, զինծառայողների ու նախարարության համակարգի քաղաքացիական ծառայողների, նրանց ընտանիքների անդամների համար ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու պայմանների ստեղծումը, ռազմակիրառական մարզաձևերի զարգացումը։