Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Որոշակի բնակավայրերում կիրականցվեն ամենօրյա ռեյդեր». Նիկոլ Փաշինյան

489
Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ., 11:55
«Որոշակի բնակավայրերում կիրականցվեն ամենօրյա ռեյդեր». Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստում ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը ներկայացրեց վերջին մեկ շաբաթվա ընթացքում կազմված արձանագրությունների թիվը.

«Ընդհանուր առմամբ 966 արձանագրություն է կազմվել:

Դիմակների բացակայության փաստով՝ 240 արձանագրություն, ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտում սահմանված կանոնների պահպանման կապակցությամբ՝ 657 արձանագրություն, որից 594-ը՝ տաքսի ավտոմեքենաների վարորդների նկատմամբ, իսկ 63-ը՝ հանրային տրանսպորտում ավտոբուսների վարորդների նկատմամբ»,- ասաց ոստիկանապետը։

Նա հավելեց, որ միջմարզային ավտոճանապարհներին տեղակայվել են համապատասխան թվաքանակով անցակետեր, որտեղ նույնպես կստուգվի կանոնների պահպանման պատշաճ մակարդակի ապահովումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքելով Ա. Սարգսյանին՝ հայտնեց, որ ըստ պայմանավորվածության, Երևանի վարչական շրջաններում, որոշակի բնակավայրերում կիրականցվեն ամենօրյա ռեյդեր, որպեսզի տեղում համոզվեն՝ ինչպե՞ս են տեղի ունենում նման միջոցառումները:

Վարչապետը տեղեկացրեց, որ նման միջոցառում իրականացվել է Դավթաշեն վարչական շրջանում: