Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Եթե թողնենք նույն ոստիկանին, անվանումը փոփոխենք, ոչ մի փոփոխություն չենք ունենա»․ Արկադի Խաչատրյան

373
Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ., 11:15
«Եթե թողնենք նույն ոստիկանին, անվանումը փոփոխենք, ոչ մի փոփոխություն չենք ունենա»․ Արկադի Խաչատրյան

«Որպեսզի ինստիտուցիոնալ բարեփոխումը չլինի մակերեսային, անհրաժեշտ են որակական փոփոխություններ։ Հանրությանը հազիվ հետաքրքրի բուն ծառայության անվանումը, իրեն պետք է ոստիկանի տեսակի փոփոխություն»,- ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ անդրադառնալով «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին։

«Եթե թողնենք նույն ոստիկանին, անվանումները փոփոխենք, ոչ մի փոփոխություն չենք ունենա։ Եթե նոր մրցույթներ ենք անցկացնում, կարևոր է, որ ներկայացվեն նոր պահանջներ ու սահմանվեն նոր չափանիշներ՝ կրթական, լեզուների իմացության, ֆիզիկական պատրաստվածության, կրթվածության մակարդակի և այլն։ Սա միանգամից չի արվում, զուգահեռաբար պետք է արվի»,- հավելեց պատգամավորը։