Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Ուղիղ միացում Ազգային ժողովից

373
Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ., 10:00
Ուղիղ միացում Ազգային ժողովից

ԱԺ-ը քննարկում է Կառավարության հեղինակած «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանի՝ փաթեթի ընդունումը բխում է Կառավարության հաստատած ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունից, որը կարճաժամկետ հեռանկարում նախատեսում է Պարեկային ծառայության ստեղծումը: Փոխնախարարի խոսքով՝ Պարեկային ծառայությունն իր էությամբ էականորեն տարբերվելու և փոխարինելու է այժմ գործող ոստիկանության երկու արտաքին ծառայություններին՝ Պարեկապահակետային ծառայությանը և Ճանապարհային ոստիկանությանը: Փաթեթով սահմանվում են Պարեկային ծառայության ստեղծման իրավական հիմքերը, ծառայողների պաշտոնները, նրանց ներկայացվող պահանջները, ծառայության համալրման համար անցկացվող մրցույթը, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունում նրանց կրթությանը վերաբերող դրույթները:

Ուղիղ միացում Ազգային ժողովից