««Մեշոկ պապիով» մեզ մի՛ վախեցրեք. դա այլևս չի աշխատում». Սրբուհի Գրիգորյան
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում կարծիք է հայտնել, որ արտահերթ ընտրությունները մոտ են, քանի որ վարչապետի ու կառավարության վարկանիշը սրընթաց նվազում է, սպասելիքները չեն արդարացվել. «Մենք իշխանությանն անընդհատ զգոնության կոչ ենք անում: Եթե իշխանություններն իրենց թափ չտան, անեն այն, ինչ արել են առայսօր, արտահերթ ընտրությունները հեռու չեն: Վարչապետն ասում է՝ եթե ես չլինեմ, գալու են օլիգարխները: «Մեշոկ պապիով» մեզ մի՛ վախեցրեք, դա այլևս չի աշխատում: Ի վերջո, այսօր շատ քաղաքական գործիչներ ԱԺ-ում են հայտնվել Նիկոլ Փաշինյանի թևերի վրա»,- ասել է Գրիգորյանը: Պատգամավորի պնդմամբ՝ ՍԴ-ի հարցով հետաքրքրված է բացառապես կառավարությունը, իսկ քաղաքացուն այսօր հուզում են իր վարկերի և կոմունալ վարձերի խնդիրները. «Եթե այսպես շարունակենք, շատ քաղաքացիներ հայտնվելու են դրսում, քանի որ չեն կարողանա վճարել բնակարանի վարձը, շատերը կմնան մթի ու խավարի մեջ, քանի որ կզրկվեն լույսից, հաջորդ օրն էլ՝ գազից»,- ասել է պատգամավորը: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30