Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Թեստավորումների ծավալը կմեծանա». պարետ

434
Երեքշաբթի, 26 մայիսի, 2020 թ., 20:25
«Թեստավորումների ծավալը կմեծանա». պարետ

Պարետ Տիգրան Ավինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտատարեց, որ թեստավորումների ծավալը կմեծանա:

«Քննարկել ենք նաև թեստավորման քաղաքականությունը՝ մասնավոր թեստավորող լաբորատորիաների ներգրավմամբ, որի արդյունքում թեստավորումն ավելի մեծ ծավալների կհասնի»,- ասաց նա:

Ավինյանը հայտնեց նաև, որ պարետատանը քննարկել և չեն բացառել որոշ պայմանների դեպքում նորից կարանտինային ռեժիմի սահմանումը. «Որոշ բնակավայրերում նման ռեժիմ սահմանում ենք, ինչպես օրինակ՝ Սևանում, Արենիում: Ամեն ջանք դրվելու է, որ դրան չվերադառնանք»,-ասաց փոխվարչապետը: