Ադրբեջանցի սպայի կողմից կացնահարված հայի հարազատներն արդարություն են պահանջում․ #TheGuardian
![]() Ավելի քան 16 տարի առաջ՝ ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ՝ գիշերով կացնահարված Գուրգեն Մարգարյանի հարազատները մինչև այսօր արդարության են սպասում: Նրանք հույս ունեն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում կկայացնի Հունգարիայի և Ադրբեջանի դեմ, գրում է The Guardian-ը։ «Չնայած այս ծանր դեպքը տեղի է ունեցել 16 տարի առաջ, սակայն շարունակում է կենդանի մնալ իմ հիշողություններում»,- նշել է Ռամիլ Սաֆարովի գործողություններից տուժած մեկ այլ հայ սպա Հայկ Մակուչյանը, ում Սաֆարովը նույնպես ցանկացել է սպանել: Նրա և Գուրգեն Մարգարյանի հարազատները ՄԻԵԴ-ի ներկայիս գործով հայցվոր են: Նրանք ո՛չ Հունգարիայից, ո՛չ էլ Ադրբեջանից չեն պահանջում ֆինանսական փոխհատուցում: «Մենք արդարություն ենք փնտրել, այլ ոչ թե փոխհատուցում: Մեզ համար կարևոր է ծանր հանցագործությունների փաստի հաստատումը, վերջ տալ անպատժելիությանը և կանխարգելել հայերի նկատմամբ ատելությունը»,- ասել է հայցվոր Մակուչյանը՝ էլեկտրոնային փոստով ուղարկված մեկնաբանությունում: Հայցվոր կողմի փաստաբան Նազելի Վարդանյանը նշել է, որ թեև Մարգարյանների ընտանիքը գումարի կարիք ունի, սակայն նրանք հայտարարել են, որ չեն ուզում ֆինանսական փոխհատուցում: «Նրանք միայն արդարություն են պահանջում»,- ասել է Վարդանյանը: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
