Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հայկ Մարությանը՝ քաղաքապետարանում կորոնավիրուսի դեպքերի մասին

352
Երեքշաբթի, 26 մայիսի, 2020 թ., 13:00
Հայկ Մարությանը՝ քաղաքապետարանում կորոնավիրուսի դեպքերի մասին

«Մայիսի 24-ին ընդամենը երկու տրանսպորտային միջոց է ոստիկանության կողմից հայտնաբերվել, իսկ մայիսի 25-ին՝ երեք ավտոբուս է հայտնաբերվել և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք»,- ավագանու այսօրվա նիստում ասաց քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը:

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին՝ հայտնեց, որ քաղաքապետարանում ևս կորոնավիրուսի դեպքեր կան: «Փառք Աստծո, շատ քիչ դեպքեր ունենք, կարելի է ասել գրեթե դեպքեր չունենք՝ մինչև վերջերս, հուսով եմ՝ նույն ձև կշարունակվի»,- ասաց Մարությանը՝ կոչ անելով պահպանել անվտանգության կանոնները: