«Եթե տեղյակ եք նմանատիպ երևույթից, ապա կապվեք ինձ հետ»․ Սոֆյա Հովսեփյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր համացանցում նկատեցի մի տեսանյութ, որում փաստվում է, թե ինչ-որ կանայք բակում խաղացող մանկահասակ երեխաներին բաժանել են «սեռական դաստիարակության» համարվող «оргазм для вас или вы для оргазма» և մի շարք այլ տեղեկատվություն պարունակող գրքույկներ: Խնդրում եմ, եթե գիտեք ծնողներ, եթե տեղյակ եք նմանատիպ երևույթից և որ դա իրապես տեղի է ունեցել, ապա կապվեք ինձ հետ և փորձենք հասկանալ, թե ովքե՞ր են և ո՞ր իրավունքով են անտեսել երեխայի պաշտպանվածութայն իրավունքը և առանց ծնողի թույլտվության՝ երեխային տրամադրել տարիքը և առանձնահատկությունը հաշվի չառնվող տեղեկություն: Երեխային սովորեցնենք անծանոթ քեռուց «կոնֆետ չվերցնել», բայց անծանոթ տոտայից «գիրք» վերցնել և սա անվտանգության ապահովո՞ւմ է: Առաջարկում եմ առանց էմոցիաների, առանց ավելորդ քննադատությունների և պոռթկումների՝ գրառման տակ նշեք կամ ինձ անձնական նամակով ուղարկեք տեղեկատվությունը: Յուրաքանչյուր պոռթկումնալից գրառում կհեռացվի: Նպատակը կանխարգելելն է, ոչ թե քննարկելը, քանի որ ռիսկերը բոլորս էլ հասկանում ենք: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54