«Քամի ճոճելուց բացի այլ բանի ունա՞կ եք». Վահագն Վարագյան
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թորոսյան Արսենը հերթական ստատուսն է գրել կորոնավիրուսով վարակվածների վիճակի մասին: Մեկնաբանություններում մարդիկ հիմնականում տարբեր խնդիրներ են բարձրաձայնում ու բողոքում իշխանությունների անգործությունից: Մի քաղաքացի ասում է, որ իր հարևանը, ով նույն մուտքում է հիմա բնակվում, կորոնավիրուսով վարակված է, բայց ընտանիքի անդամներն ազատ տեղաշարժվում են: Թեժ գիծ էլ զանգել, տեղեկացրել են, բայց արձագանք չկա: Երեկ նաև մամուլում շրջանառվեց, որ Ծաղկաձորից հիվանդին բերել ու իջեցրել են Ավանի կամուրջի մոտ և ասել՝ տուն գնա: Հիմա հարց. մի ամբողջ 88 հոգանոց խմբակցությունով քվեարկեցիք և անցկացրեցիք տեղորոշման մասին օրենքը, որով, իբր թե վերահսկելու էիք քաղաքացիների տեղաշարժը: Բացի ընդդիմադիրներին վերահսկելուց, այդ օրենքը որևէ ձևով գործե՞լ է, թե՞ ոչ: Այս ողջ ընթացքում որևէ որոշում կամ օրենք կորոնավիրուսի դեմ իրական պայքար ծավալելու համար չգործեց, և այսօր Նիկոլ Փաշինյանը խոսում է կորոնավիրուսային հեղափոխության մասին: Պարոʹն վարչապետ, Դուք քամի ճոճելուց բացի այլ բանի ունա՞կ եք»: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54