Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Սամվել Բաբայանի նշանակումը՝ սառը ցնցուղ. ի՞նչ է կատարվում Արցախում․ «Ժողովուրդ»

853
Երեքշաբթի, 26 մայիսի, 2020 թ., 08:40
Սամվել Բաբայանի նշանակումը՝ սառը ցնցուղ. ի՞նչ է կատարվում Արցախում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած Արցախում ընտրական գործընթացներն արդեն անցյալում են, սակայն քաղաքական թեժ զարգացումները դեռ առջևում են: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տանելուց հետո նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է լծվի կադրային փոփոխությունների և նոր համակարգ ձևավորելու գործին: Եվ հենց այստեղ էլ թաքնված են խնդիրները: Հարցն այն է, որ երեկ համագործակցության հուշագիր ստորագրվեց Արայիկ Հարությունյանի և «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի միջև: Համաձայն պայմանավորվածության՝ Սամվել Բաբայանը նշանակվելու է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար՝ փոխարինելով Արշավիր Ղահրամյանին:

Մեր տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը դեռևս չի ցանկանում բավարարվել իրեն առաջարկված պաշտոնով, ցանկանում է ավելի մեծացնել իր լիազորությունները և դառնալ Արցախում գործոն: Սակայն այս նշանակման մասին տեղեկություններն արդեն իրարանցում են առաջացրել Արցախում, քանի որ այդ երկրի էլիտան չի պատկերացնում, թե ինչպես է ապրելու, աշխատելու մի երկրում, որտեղ Սամվել Բաբայանը բարձր պաշտոն է զբաղեցնում: Անհանգստացած են բոլորը՝ առանց բացառությունների՝ Սամվել Կարապետյան (Օգանովսկի), Արշավիր Ղահրամյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան ու էլի շատ շատերը:

Արկադի Ղուկասյանի դեմ 2000 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած մահափորձից հետո տարիներ շարունակ Արցախի իշխանական էլիտան Բաբայանին, կարելի է ասել, վտարել էր Արցախից»:

Մանրամասները՝ թերթի համարում։