Պարետի նոր որոշումը՝ դիմակների կրման վերաբերյալ
Պարետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մայիսի 25-ին, նոր որոշում է ստորագրել կապված դիմակների կրման հետ։ Մասնավորապես սահմանվել է, որ ՀՀ տարածքում պարտադիր է հանրային բաց վայրերում դիմակի առկայությունը, իսկ անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում՝ դիմակ կրելը, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր: Արգելվում է առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի և ձեռնոցների հաճախորդների մուտքը առևտրի տարածք և նրանց սպասարկումը: Հաճախորդները բոլոր հնարավոր դեպքերում պարտադիր կրում են դիմակ: Պարտադիր է դառնում կանգառում դիմակ կրելը: Բացառվում է ուղևորների նստեցումը և տրանսպորտային միջոցի սրահում ուղևորների առկայությունն՝ առանց նրանց կողմից անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակ և ձեռնոց կրելու: Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 23:59-ին: |
«Ֆիդայական ջոկատներով ինչքան Աղավնոն պահեցիք, այնքան էլ Ոսկեպարն եք պահելու». Գևորգ Մելքոնյան
13703:18«Սովետի ժամանակ ադրբեջանցիները ստանդարտ սխեմա ունեին հայկական տարածքները իրենցով անելու». Անժելա Էլիբեգովա
17701:24«Մոտենում ենք այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է». Մհեր Մելքոնյան
222Երեկ, 22:48«Կառավարությունը որոշում է ընդունել հայոց լեզվի գործածության սահմանափակման և հայագիտության գաղութացման մասին». Արմեն Այվազյան
236Երեկ, 22:00ՄԱԿ-ը չի կարող ստուգել ահաբեկչությանը Կիևի մասնակցության մասին՝ ԱԴԾ հայտարարությունը
299Երեկ, 21:30«Նիկոլիզմի հեռացումը մեկ մարդու կամ մեկ ուժի բան չէ». Շարմազանով
261Երեկ, 20:54