Երևան`   +27 °C
Այսօր`   Կիրակի, 05 հուլիսի, 2020 թ.

«Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ». Աշոտ Ահարոնյան

256
Երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ., 21:20
«Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ». Աշոտ Ահարոնյան

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես հայտնի է՝ Հանրապետության տոնի առթիվ մայիսի 28-ից 31-ը հայտարարված են ոչ աշխատանքային օրեր։
Ոստիկանությունը հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից /խնջույքներ, հավաքույթներ, ուխտագնացություններ և այլն/։
Հարգելի՛ քաղաքացիներ, հանգիստը կազմակերպեք՝ չխախտելով ՀՀ Պարետի որոշումները։ Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ»։