Երևան`   +28 °C
Այսօր`   Շաբաթ, 04 հուլիսի, 2020 թ.

Լիանա Թորոսյանը կոչ է անում զերծ մնալ զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց

297
Երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ., 20:20
Լիանա Թորոսյանը կոչ է անում զերծ մնալ զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց

«Բռնկումների առիթ են դարձել տարբեր միջոցառումներ կազմակերպելը, դրանց մասնակցելը: Դրանց արդյունքում վարակը տարածվել է՝ ձևավորելով նոր օջախներ»,-այսօր մամուլի ասուլիսում՝ խոսելով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թվի ավելացման մասին, ասել է

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը՝ կոչ անելով զերծ մնալ զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց:

Հարցին՝ ինչո՞ւ է այլ երկրներում վարակվածության թվերի անկում նկատվում, իսկ Հայաստանում հակառակ պատկերն է, ԱՆ պատասխանատուն նշել է, որ այլ երկրներում արվող անհրաժեշտ բոլոր միջոցառումներն արվում են նաև ՀՀ-ում, բայց այստեղ կա աչալրջության ու կարգապահության հարց: