Երևան`   +22 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ.

«Հույս չունենան, որ որևէ ձևով ԼՀԿ-ի քաղաքական օրակարգը կարող են շեղել». Էդմոն Մարուքյան

801
Երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ., 15:45
«Հույս չունենան, որ որևէ ձևով ԼՀԿ-ի քաղաքական օրակարգը կարող են շեղել». Էդմոն Մարուքյան

Այսօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՀՔԾ-ում ԱԺ-ի ծեծկտուքի վերաբերյալ քրգործի հարուցումը մերժելուն:

Նա ներկայացրեց խմբակցության դիրքորոշումը, որին ավելի վաղ անդրադարձել էին նաև իրավական տեսանկյունից:

«Մենք արձանագրում ենք մի քանի հանգամանք, որ նախ՝ ՀՀ իշխանություններն ընդդիմադիր խոսքը պիտակավորել են որպես սադրանք, արդարացնում են ընդդիմադիր խոսքի նկատմամբ բռնության կիրառումը, արդարացնում են մարդկանց հետևից խփելը: Հաջորդ հանգամանքն այն է, որ իրավական գործընթացները չեն գնում իրավական պետության և իրավունքի գերակայության համատեքստում և եթե իշխանական պատգամավորը բռնության ենթարկվի, անպայման կհարուցվի քրեական գործ, իսկ եթե ընդդիմությունից են բռնության ենթարկվել, դա արդեն խնդիր չէ, որովհետև, ըստ իշխանության, ընդդիմությունն իբր սադրում է: Հաջորդ հանգամանքն էլ այն է, որ մենք այս լույսի ներքո ենք շարունակելու խորհրդարանական աշխատանքները՝ հաշվի առնելով, թե ում հետ գործ ունենք: Եթե կան մարդիկ, որ ինչ-որ պատրանքների մեջ են, թող հույս չունենան, որ որևէ ձևով ԼՀԿ-ի քաղաքական օրակարգը կարող են շեղել, այն է՝ մարդկանց և պետության առջև ծառացած մարտահրավերների դեմ պայքարը և մեր ընտրողների ձայնը խորհրդարանում և տարբեր հարթակներում հնչեցնելը»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

«Հույս չունենան, որ որևէ ձևով ԼՀԿ-ի քաղաքական օրակարգը կարող են շեղել». Էդմոն Մարուքյան