Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Էդ չգիտե՞ք՝ ովքեր են դիմակներ ներկրողները»․ Նաիրա Զոհրաբյան

363
Երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ., 13:00
«Էդ չգիտե՞ք՝ ովքեր են դիմակներ ներկրողները»․ Նաիրա Զոհրաբյան

«Առավոտյան Կենտրոնում մտել եմ առնվազն 12 դեղատուն և որևէ տեղ 150-160 դրամով դիմակ չեմ տեսել, 210-230 դրամ են եղել։ Եթե հաշվում ենք, որ մեկ ընտանիքում կա նվազագույնը չորս անձ և նրանք օրվա մեջ առնվազն երկու անգամ պետք է փոխեն դիմակը, ապա ամսական ընտանիքի յուրաքանչյուր անդամ վճարելու է 20 հազար դրամ։ Սա Ձեզ չի ստիպո՞ւմ մի քիչ ավելի օպերատիվ լինել՝ քայլերում, գործողություններում»,- այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին:

«Էդ չգիտե՞ք՝ ովքեր են դիմակներ ներկրողները։ 20 դրամով էլ էին գերշահույթ ստանում, հիմա էլ՝ 220 դրամով սուպեր գերշահույթ»,- շարունակեց Զոհրաբյանը։

Նշենք, որ պատգամավորների հարցերը վերաբերել են ոչ միայն պաշտպանիչ դիմակների շուկայում տիրող իրավիճակին, այլև որոշ ապրանքների գների բարձրացման պատճառներին։ Իսկ ելույթներում անդրադարձել են հանձնաժողովի աշխատանքի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Խորհրդարանական լսումներ