Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Դիմակը կամ ձեռնոցը մենք կրում ենք բացառապես մեզ համար»․ Աշոտ Ասատրյան

628
Երեքշաբթի, 26 մայիսի, 2020 թ., 03:10
«Դիմակը կամ ձեռնոցը մենք կրում ենք բացառապես մեզ համար»․ Աշոտ Ասատրյան

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 452 նոր դեպք։

Մինչև մենք հետաքրքրվում ենք, թե մեր տակի հարևանի տղան ինչի համար պետքա դիմակ չկրի, բայց մենք կրենք։

Մինչև մենք սպասում ենք, որ բոլորը կրեն, բոլորը պաշտպանվեն, բոլորը զգուշանան, հետո՝ մենք։

Մինչև մեզ հետաքրքրում ա դիմացինի արած կամ չարածը, թվերը շարունակում են աճել։ Ու այդ ընթացքում մենք բոլորս բոլորիս կհասցնենք մեղադրել, թե ով որտեղ թերացավ, ով ինչ ժամանակին չարեց, ով երբ դուրս եկավ, ինչու նա դիմակ չկրեց, բայց ես պետքա կրեմ։

Փորձը ցույց ա տալիս, որ մեծամասնության համար բոլորը մեղավոր են այս իրավիճակում բացի հենց իրենցից, որովհետև դիմացինի սխալ արարքը ավելի կարևոր է, քան իրենց անվտանգությունը։

Դիմակը կամ ձեռնոցը մենք կրում ենք բացառապես մեզ համար, ոչ թե մյուսներին ցույց տալու կամ չկրելու դեպքում արտոնյալ երևալու համար։ Մնացածը ամեն մեկս պետք է ինքը որոշի, թե ինչպես է իրեն պահելու այս շրջանում։

Առողջ եղեք»։