Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն Արցախում

311
Երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ., 11:25
Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն Արցախում

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է. «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաստատվել է ևս մեկ քաղաքացու մոտ: Վարակակիրը Շահումյանի շրջանից է՝ հաստատված դեպքի շփման շրջանակից, ապրում էր միայնակ և մինչ հիվանդության հաստատումը ինքնամեկուսացված էր:

Այսպիսով, Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսի հիվանդացության 34 դեպք:

Հուրախություն բոլորի, հիվանդությունը հաղթահարել են ևս 3 քաղաքացի: Առողջացման դեպքերն արդեն 13-են, մահացություն չի գրանցվել:
Տեղեկացնենք նաև, որ շարունակվում է 72 քաղաքացու մեկուսացումը, թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 725 փորձանմուշ»: