Վերլուծաբանները նախազգուշացնում են Եվրոպայում գազի բացասական գների ռիսկերի մասին
![]() Եվրոպայում բնական գազի գները կարճաժամկետ մատակարարման համար կարող են ունենալ բացասական արժեք, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով գազի վաճառքով զբաղվող թրեյդերներին: «Եթե շուկայում առաջարկը մեծ լինի և գազի պահեստները՝ լցված, ապա ինչ-որ մի պահի գազի համար կսահմանվի բացասական գներ»,- գործակալությանը հայտնել է գազի եվրոպական շուկայում աշխատող թրեյդերներից մեկը: Reuters-ը զուգահեռ է անցկացնում WTI ամերիկյան նավթային ֆյուչերսների հետ, որն անցած ամիս պատմության մեջ առաջին անգամ վաճառվում էր զրոյից ցածր արժեքով: Զրոյական կամ բացասական գները կնշանակեն, որ Եվրոպայում գազ վաճառողներն ստիպված կլինեն այն անվճար մատակարարել կամ նույնիսկ հավելյալ վճարում իրականացնել գազի սպառման համար: Եվրոպայում գազի շուկայական գները կարևոր են, քանի որ «Газпром»-ի արտահանման պորտֆելի 57%-ը վաճառվում է երկարաժամկետ պայմանագրերով և այն ուղիղ կապով կապված է եվրոպական առևտրային հարթակներում սահմանված գների հետ։ Միջին գինը, որով «Газпром»-ը 2020-ի մարտին արտահանել էր գազը, կազմում է 125 դոլար/1000 խմ-ի դիմաց, որը 9%-ով պակաս է, քան փետրվարին, և 38%-ով ավելի քիչ, քան նախորդ տարվա մարտին՝ համաձայն Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալների: Ներկա պահին «Газпром»-ը արտահանման միջին գինը սահմանել է 133 դոլար/1000 խմ-ի դիմաց: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
