Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ձերբակալվածներին նստեցրեցին ոստիկանության հատուկջոկատայինների մեքենաներն ու տարան

827
Կիրակի, 24 մայիսի, 2020 թ., 23:25
Ձերբակալվածներին նստեցրեցին ոստիկանության հատուկջոկատայինների մեքենաներն ու տարան

Կապանում քիչ առաջ ուժայինները ոստիկանության շենքից հերթով դուրս բերեցին ձերբակալվածներին ու նստեցնելով ոստիկանության հատուկջոկատայինների մեքենաներ՝ տարան: Հավաքված քաջարանցիները նրանց դիմավորեցին ծափերով՝ վանկարկելով «օրե՜նք, օրե՜նք»:

Հիշեցնենք՝ Սյունիքի մարզում երեկ դիմակավորված անձանց կողմից բերման են ենթարկվել մի շարք անձինք՝ առանց ձերբակալման հիմք ներկայացնելու: Նրանց փորձում էին տեղափոխել Երևան, սակայն հարազատները պահանջում էին ներկայացնել ձերբակալման հիմքերը։