Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ.

Ստացվել են Արցախի 44 քաղաքացու փորձանմուշի արդյունքները

335
Շաբաթ, 23 մայիսի, 2020 թ., 23:40
Ստացվել են Արցախի 44 քաղաքացու փորձանմուշի արդյունքները

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ստացվել են նախօրեին թեստավորման համար ՀՀ ուղարկված 56 փորձանմուշից 44-ի արդյունքները՝ բոլորն էլ բացասական: Մյուս 12-ի պատասխանները հայտնի կլինեն վաղը:
Առայսօր Արցախի Հանրապետությունում նոր կորոնավարակը հաստատվել է 33 քաղաքացու մոտ, որոնցից 10-ը առողջացել են: Բուժվողների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար»: