Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Երևանում գործող որոշ բժշկական կենտրոնների գործունեության կասեցման որոշումներ են ներկայացվել

541
Շաբաթ, 23 մայիսի, 2020 թ., 22:05
Երևանում գործող որոշ բժշկական կենտրոնների գործունեության կասեցման որոշումներ են ներկայացվել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ գործունեության կասեցման որոշումներ են կայացվել նաև Երևանում գործող բժշկական կենտրոնների հանդեպ. տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

24 ժամով արգելվել է նոր անձանց (այցելուների և հիվանդների) ընդունումը և սպասարկումը, բացառությամբ՝ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերի: Կարգադրվել է ձեռնարկել միջոցներ արձանագրված խախտումներն անհապաղ վերացնելու ուղղությամբ։

Պարետի կողմից կասեցման որոշումները կայացվել են՝ ղեկավարվելով «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ պարետի N63 որոշման Հավելված N8-ով, ինչպես նաև հիմք ընդունելով առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունները։ 


Կորոնավիրուսի (COVID19) տարածումը կանխելու նպատակով ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է՝ հիմք ընդունելով նաև ԱԱՏՄ «թեժ գծով» և առցանց ստացված դիմումներն ու բողոքները։