Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքի մասին

762
Շաբաթ, 23 մայիսի, 2020 թ., 19:10
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքի մասին

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքի մասին

«Մայիսի 23-ին (ժամը՝ 15։15-ին) Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից «Азимут» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։

Նշյալ չվերթով անվճար Հայաստան է վերադառնում 104 ՀՀ քաղաքացի, նրանցից 29-ը՝ մանկահասակ երեխաներ։

Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված՝ մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, հաշմանդամներին, բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին և զինակոչիկներին»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։