Արգենտինայի կառավարությունը կրկին հայտնվել է դեֆոլտի առաջ
![]() Արգենտինայի դեֆոլտը պաշտոնապես ուժի մեջ է մտել Նյու Յորքի ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին): Երկիրը չի վճարել 503 միլիոն դոլար կազմող կուպոնային վճարումները՝ Նյու Յորք նահանգի օրենսդրությամբ թողարկված դոլարային պարտատոմսերի երեք թողարկման համար: Այս պարտատոմսերը պետք է մարվեն 2021, 2026 և 2046 թվականներին: Այս վճարումները պետք է իրականացվեին ապրիլի 22-ից, սակայն Արգենտինան պաշտոնապես ունի 30 օր մուծումն իրականացնելու համար, որպեսզի խուսափի դեֆոլտից: Այս ժամանակահատվածում Արգենտինայի կառավարությունը հույս ուներ համաձայնեցնել պարտատերերի հետ իր արտաքին պարտքի վերակառուցումը, որը կկազմեր 65 միլիարդ դոլար: Սակայն հիմա չի հաջողվել իրականացնել այն, և նախօրեին կառավարությունը երկարաձգել է այս գործընթացը մինչև հունիսի 2-ը: Արգենտինան մտադիր չէ վճարել այնքան ժամանակ, քանի դեռ ձեռք չեն բերվել նոր պայմանավորվածություններ: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
