Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ի՞նչ պիտի անեն, գալու են ԱԺ, այլընտրանք չունեն». Ալեն Սիմոնյան

622
Ուրբաթ, 22 մայիսի, 2020 թ., 22:35
«Ի՞նչ պիտի անեն, գալու են ԱԺ, այլընտրանք չունեն». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը և այն հանգամանքին, որ վերջինը չի մասնակցում խորհրդարանական նիստերին:

«Գալու են խորհրդարան, ի՞նչ պիտի անեն: Գալու են, շարունակելու են աշխատել, այլընտրանք չունեն և որևէ պատճառ չեմ տեսնում: Այն հնարածին իրավիճակը, որ իբր իրենք անհանգստանում են, ինչի՞ց են անհանգստանում: Կարծում եմ՝ իրենք էլ են այս ամենից հետևություններ արել, որովհետև իրենք էլ շատ բարդ կացության մեջ եղան: Մենք էլ սադրանքներին տրվեցինք»,- ասել է Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: