Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Նուշիկյանը շան տեղ չի դնում ո՛չ դատարանի որոշումը, ո՛չ՝ քաղաքապետի». Ալեքսանդր Կոչուբաև

582
Ուրբաթ, 22 մայիսի, 2020 թ., 21:30
«Նուշիկյանը շան տեղ չի դնում ո՛չ դատարանի որոշումը, ո՛չ՝ քաղաքապետի». Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ պարոն Մարության, խնդրում եմ կողմնորոշվել Դուք Կարգին Հայկոն եք (ում ես անսահման սիրում եմ), թե քաղաքապետ Հայկ Մարությանը (ով տապալում է քաղաքի ղեկավարումը աշխատակազմի պատճառով):

Դալմայի այգիներում դատարանի և քաղաքապետարանի որոշումների հիման վրա պետք է կասեցվեր Դիսնեյ լենդի շինարարությունը: Սակայն Գ. Նուշիկյանը շան տեղ չի դնում ո՛չ դատարանի որոշումը, ո՛չ՝ քաղաքապետի: Սխեման հետևալն է. Նուշիկյանը շինարարություն է իրականացնում մենք ահազանգում ենք քաղաքապետարան: Այստեղից Նուշիկյանին տեղեկացնում են, որ գալիս ենք ստուգման, շինարարությունը դադարեցնում են, աշխատակիցները գալիս, նկարում են, որ շինարարություն չկա, գնում են Նուշիկյանը շարունակում է շինարարությունը: Հարգելի պարոն Մարության, Դուք կամ ձեր աշխատակազմը համագործակցում եք Նուշիկյանի հետ կամ տեսողական խնդիրներ կան և չեք նկատում, որ օր օրի ավելանում են կառուցված օբյեկտները: Ավելին՝ այսօր Նուշիկյանը բերել է և սկսելու է ատրակցիոնների կառուցման աշխատանքները՝ կրկին շան տեղ չդնելով Ձեր որոշումները: Ես կսպասեմ մինչև երկուշաբթի, այնուհետև հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ Ձեր աշխտակազմի և Նուշիկյանի մասով դատական ակտի պահանջները չկատարելու համար, իսկ որոշ անձանց մասով, ովքեր ապահովում են Նուշիկյան-քաղաքապետարան կապը պաշտոնական լիազորությունների չարաշահման և անցման հիմքերով: Խնդրում եմ դուրս եկեք Կարգին Հայկոյի կերպարից, եղեք ուժեղ Հայկ Մարության և պահանջեք Ձեր որոշումների կատարումն ապահովել: Ես ուզում եմ տեսնել ուժեղ քաղաքագլուխ, ում ենթարկվում են և ընդունած որոշումները կատարվում են»: