Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.

«Շիրակում վնասվել են սեփական տների և շենքերի տանիքներ, կան շուռ եկած ծառեր». մարզպետ

296
Ուրբաթ, 22 մայիսի, 2020 թ., 20:55
«Շիրակում վնասվել են սեփական տների և շենքերի տանիքներ, կան շուռ եկած ծառեր». մարզպետ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոտ կես ժամ տևած ուժգին քամին բավականին վնասներ է հասցրել Շիրակի մարզի մեկ տասնյակից ավել բնակավայրերում։
Հիմնականում վնասվել են սեփական տների և բազմաբնակարան շենքերի տանիքները, կան շուռ եկած ծառեր. մարդկային զոհեր չունենք։
ԱԻՆ-ի ծառայողները և համայնքների ներկայացուցիչներն այս պահին իրականացնում են մաքրման, էլեկտրական միացումների վերականգման և վնասների գնահատման աշխատանքներ։
Վնասներ կրած համայնքների ղեկավարներին հանձնարարվել է տեղերում ձևավորել հանձնաժողովներ և գնահատված վնասների մասին տեղեկատվությունը ներկայացնել մարզպետարան»: