Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հարձակում Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա

579
Ուրբաթ, 22 մայիսի, 2020 թ., 20:35
Հարձակում Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա

168.am-ի տեղեկություններով՝ երեկ՝ ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա:
4 տղամարդիկ ներխուժել են բնակարան: Փաստաբանը, կայքի տեղեկություններով, տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Հարձակվողները սպառնալիքներ են տեղացել փաստաբանի հասցեին ու հեռացել:
Ոստիկանությունը տեղյակ է միջադեպից և նյութեր են նախապատրաստվում:

Ըստ աղբյուրին հասած տեղեկությունների՝ հարձակումը կապված է Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գործունեության հետ: