Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ.

Սննդի 9 օբյեկտի աշխատանքը 24 ժամով կասեցվել է

229
Ուրբաթ, 22 մայիսի, 2020 թ., 17:40
Սննդի 9 օբյեկտի աշխատանքը 24 ժամով կասեցվել է

Հանրապետության ողջ տարածքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ պարետը մայիսի 21-ին կայացրել է հանրային սննդի 9 օբյեկտների աշխատանքը 24 ժամով կասեցնելու որոշում:

Խախտվել են պարետի որոշմամբ սահմանված պարտադիր դիմակ և ձեռնոցներ կրելու, սեղանների սոցիալական հեռավորությունն ապահովելու, հաճախորդներին ջերմաչափելու պահանջները և այլ սանիտարահիգիենիկ նորմեր: