Երևանի թիվ 49 մանկապարտեզի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով
Երևանի թիվ 49 մանկապարտեզն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասվում էր. «Համացանցում լուր տարածվեց, որ Երևանի «հ. 49 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը չի վերաբացվել աշխատակիցներից մեկի ջերմություն ունենալու պատճառով, և բոլոր աշխատակիցները կորոնավիրուսի թեստ են հանձնել։ Այն, որ աշխատակիցներից մեկը ջերմել է և թեստ է հանձնել, համապատասխանում է իրականությանը, սակայն ոչ մի աշխատակից չի թեստավորվել, քանի որ ոչ մեկը չի ունեցել ինքնազգացողության վատացում։ Հուսանք, որ հանձնված թեստի արդյունքը կլինի բացասական, և մենք կանցնենք մեր բնականոն աշխատանքին»: Այսօր արդեն հաստատվել է մանկապարտեզի տեխնիկական անձնակազմի անդամներից մեկի կորոնավիրուսով վարակված լինելը: Տեղեկատվությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Հարցին, թե արդյոք աշխատակիցը շփվել է երեխաների հետ, նա պատասխանել է, որ մանկապարտեզը մարտից չի աշխատել։ |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30