Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Քիչ էր մնում ասեր՝ ինքը Շուշին ազատագրած հերոսների գործի շարունակողն է». Էդուարդ Շարմազանով

525
Ուրբաթ, 22 մայիսի, 2020 թ., 15:35
«Քիչ էր մնում ասեր՝ ինքը Շուշին ազատագրած հերոսների գործի շարունակողն է». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախյան շարժման խորհուրդը համազգային միասնությունն է, իսկ քոնը, Նիկո՛լ, ատելությունն ու երկպառակությունը

Նախօրեին ականատես եղանք «պարոն աննախադեպ»-ի հերթական ելույթին, որտեղ նա զուգահեռներ էր անցկացնում Արցախյան շարժման և իր դըմփ-դըմփ-հու-ի միջև:

Քիչ էր մնում ասեր, թե ինքը Շուշին ազատագրած հերոսների գործի շարունակողն է:

Բայց դե սոցիալ-պոպուլիզմն անգամ նման «շքեղություն» չի հանդուրժում:

Չէ՞ որ Նիկոլն է մերժել, կալանավորել (վկան հայտնի գաղտնալսման ձայնագրությունները), քրեական գործեր սարքել Շուշին ազատագրած Արցախի հերոսների դեմ:

Մարդ ինչքա՞ն պետք է գլորված լինի, որ զուգահեռներ անցկացնի թուրքի դեմ հաղթանակի ու իր քաղաքական հաջողության միջև:

Նիկո՛լ, Արցախյան շարժումը հայ ազգի միասնության խորհրդանիշն է, իսկ քո շարժումը՝ ազգը բաժանելու և թշնամացնելու, ատելության «պարահանդեսի» խորհրդանիշ:

Դու բացի «սև ու սպիտակ»-ի, հեղափոխականի և հակահեղափոխականի բաժանելուց, Արցախի հերոսներին դավադիր կնքելուց և ասֆալտին փռելուց այլ բան չես արել:

Ի տարբերություն Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ով ասաց՝ իր համերաշխության ձեռքը պարզած է մնալու բոլոր հայրենակիցների առջև, դու, Նիկո՛լ, հերթական անգամ քո հակապետական հեղաշրջումն ես փորձում «ռեկլամ» անել:

Թե բա տեսեք, տեսեք՝ թավշյա հեղափոխությունը հասնելու է Արցախի միջազգային ճանաչման: Ինչպես միշտ խոսքեր, առանց գործի:

Այդ ինչպե՞ս ես հասնելու, Ալիևին կիրթ, նորմալ ու կառուցողական համարելո՞վ, թե՞ Ադրբեջանի համար ձեռնտու փուլային լուծման շնորհիվ:

Դատարկաբանության ժամանակն սպառվում է: Մոտենում է գործելու ժամանակը: Դու ունես մեկ տրամաբանական քայլի հնարավորություն, և այդ քայլը քո հրաժարականն է»: