Երևան`   +23 °C
Այսօր`   Երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ.

Ալեն Սիմոնյանը՝ աղմկահարույց լուսանկարի մասին

417
Ուրբաթ, 22 մայիսի, 2020 թ., 13:00
Ալեն Սիմոնյանը՝ աղմկահարույց լուսանկարի մասին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձի միջոցով անդրադարձել է քննադատությունների թեմա դարձած լուսանկարին. «Լուսանկարն արված է Արցախի Հանրապետությունում, որտեղ գործում է իրավական այլ ռեժիմ՝ սահմանված պարետի կողմից, ինչպես նաև կա իրավիճակի կտրուկ տարբերություն. պարետի որոշումները, թվերն Արցախում և Հայաստանում բավականին տարբեր են, և կարող եմ ասել, որ այն լուսանկարը, որն այսօր շրջանառվում է համացանցում, արված է բաց տարածքում, արված է Արցախի Հանրապետությունում գործող կանոնների, կարգի, օրենքին համապատասխան»:

Մանրամասները՝ տեսանյութում: