Երևան`   +19 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Այս իշխանությունը երկար չի դիմանա». Հայկ Մարտիրոսյան

525
Շաբաթ, 23 մայիսի, 2020 թ., 03:05
«Այս իշխանությունը երկար չի դիմանա». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս իշխանությունը շատ երկար չի դիմանա:

Համաճարակը կատալիզատորի դեր է կատարելու և արագացնելու է այն գործընթացները, որոնք, միևնույն է, լինելու էին, բայց՝ ժամանակի ավելի երկար կտրվածքում:

Գործին չեն օգնում իշխանության արագ հղփանալը, ժողովրդից ստացած ուժով ժողովրդից արագ կտրվելը, պաշտոնյաների հիմարությունը, անգրագիտությունն ու ստախոսությունը, որոնք իշխանության անկումն ավելի ու ավելի են արագացնում:

Թե ովքեր կլինեն հաջորդ իշխանությունը, անհնար է կռահել: Եվ դա է այսօր ամենակարևոր հարցը, ոչ թե այն, թե որքան կկառավարի դեռ կիսագրագետ անչափահասների այս խմբակը»: