«Հեղափոխությունից հետո էլ շարունակվում են հնչեցվել «Եվրասիական ուղղությունը գերակա է համարվում» խոսքերը». Արթուր Սաքունց
![]() Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական դաշտում հեղափոխությունից հետո էլ շարունակվում են հնչեցվել «Եվրասիական ուղղությունը գերակա է համարվում» խոսքերը... Իր էությամբ որևէ արժեք չպարունակող, բայց միայն մեկ նպատակ հետապնդող՝ Կրեմլի պուտինյան ռեժիմին անվերապահ հպատակության հավաստիացումն ամրագրող խոսքեր։ Ոչ թե որևէ՝ եվրասիական, կա՛մ արևմտյան, կա՛մ հարավային, կա՛մ հյուսիսային, կա՛մ արևելյան ուղղությունը պետք է համարվի գերակա, այլ ժողովրդավարական պետություն լինելը, իրավունքի գերակայության սկզբունքի հիման վրա գործող պետության կայացումը, սոցիալական պետությունը, ինքնիշխան պետության ամրագրումը կարող է լինել պետության տեսլականը, որի դեպքում միայն կարող են լինել նույն արժեքային հենքի վրա գործընկերային հարաբերություններ։ Հակառակ պարագայում, կարող է լինել միայն ավտորիտար, մի խմբի կողմից ղեկավարվող բռնապետական կառավարմամբ պետության տեսլականը, որի պայմաններում որևէ գործընկերային հարաբերություններ բացառված են։ Կարող է լինել կամ լիակատար մեկուսացում՝ Հյ. Կորեա, Թուրքմենստան, Կուբա, կամ էլ ռեժիմի պահպանման համար ավելի մեծ բռնապետի հովանու ներքո պատսպարվելը»։ |
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3008:30«Դեռ ոչ մեկին չի հաջողվել սվինների վրա երկար նստած իշխանություն պահել՝ շատ ցավոտ է». Դ. Մալխասյան
7905:10«Ինչո՞ւ է Նիկոլը կառչել աթոռից». Արտակ Զաքարյան
8204:05«Հայաստանում չկան ներքին թշնամիներ». Հայկ Մանասյան
9603:10«Նրանը պարտություն կեղծելն է, համատարած պարտվածների ու անշնչացած դիակների վրա հաղթանակ խաղալն է». Կարպիս Փաշոյան
8602:05«Թուրք առաջնորդը հայտարարել է, թե Հայաստանն ահաբեկչական երկիր է». Կարեն Հովհաննիսյան
11601:10